Ռուսաստանում բնակվող հայ հումորիստ, հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանն իր ինստագրամյան էջում գրել է, որ Հայաստանի դեմ ցանկացած հարված հետ կմղվի, այդպես եղել է և կլինի միշտ, իսկ խաղաղությունը Հայաստանի հետ խոսելու միակ լեզուն է։

«Մի հրահրեք հայկական բանակին։ Դադարեցրե’ք մտացածին ապատեղեկատվությունը «հայկական ագրեսիայի» մասին»,- գրել է նա։

Մարտիրոսյանն ասել է, որ մեծ անհանգստությամբ է հետևում ՀՀ-ի հյուսիսարևելյան սահմանին տեղի ունեցող իրադարձություններին ու նշել, որ Տավուշն իր նախնիների ծննդավայրն է։

Հուլիսի 16-ի գիշերն ադրբեջանական կողմը 100 հոգանոց դիվերսիայի փորձ է ձեռնարկել՝ գրավելու համար հայկական «Անվախ» դիրքը։ Հակառակորդը հետ է շպրտվել, հայկական կողմից զոհեր չունի։ Հուլիսի 17-ի գիշերը հարաբերականորեն անդորր է եղել սահմանին։