Լոնդոնի կենտրոնում բախում է տեղի ունեցել ՀՀ դեսպանատան մոտ ցույց անցկացնող ադրբեջանցիների և հայերի միջև։ Այս մասին գրում է Sputnik Armenia-ն։

Նշվում է, որ ցույցարարների թիվն օրվա ընթացքում ավելացել է, իսկ ցույցը` վերածվել ծեծկռտուքի։

Լոնդոնի ՀՅԴ երիտասարդական միության տարածած տեսանյութում երևում է, թե ինչպես են «Հայաստան» վանկարկող երիտասարդների վրա հարձակվում ադրբեջանցի ցուցարարները։

Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում Հայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը նշել էր, թե հայերը պաշտպանում են դեսպանատունը ադրբեջանցի ցուցարարներից։

Հուլիսի 16-ի գիշերն ադրբեջանական կողմը 100 հոգանոց դիվերսիայի փորձ է ձեռնարկել՝ գրավելու համար հայկական «Անվախ» դիրքը։ Հակառակորդը հետ է շպրտվել, հայկական կողմից զոհեր չունի։ Հուլիսի 17-ի գիշերը հարաբերականորեն անդորր է եղել սահմանին։