ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի հավաստմամբ սահմանին գիշերը համեմատաբար խաղաղ է եղել, թշնամին ժամանակ առ ժամանակ կրակ է արձակել մեր դիրքերի ուղղությամբ։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում․

«Հայ-ադրբեջանական պետական սահմանին գիշերվանից մինչ այս պահը պահպանվել է հարաբերական անդորր։

Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքերից ոչ նպատակային կրակ են վարել Մովսես, Զանգակատուն, Խնձորուտ գյուղերի շրջանում տեղակայված մեր դիրքերի ուղղությամբ»։