Forbes. ԱԹՍ-ների պատերազմում Ադրբեջանը սպառնում է չերնոբիլյան ոճի «աղետով»
Forbes հեղինակավոր պարբերականն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ից սկսված մարտական գործողություններին՝ արձանագրելով, որ Ադրբեջանը սպառնացել է հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին։ Չնայած Ադրբեջանի բանակի զինանոցում հեռահար բալիստիկ հրթիռների առկայությանը՝ պարբերականը կասկած է հայտնել, որ դրանցով հնարավոր է ճշգրտությամբ խոցել Մեծամորի ատոմոկայանը։
Օրինակ են բերվում բելառուսական արտադրության Polonez և իսրայելական Lora հրթիռները։ Նշվում է, որ Polonez-ները, որոնք ըստ հայտարարությունների, ունեն խոցման 30 մետրի անճշտություն, կարող են բավարար ճշգրիտ չլինել կոնկրետ շինություն խոցելու համար։ Իսկ թեև Lora հրթիռներն ավելի ճշգրիտ են՝ 10 մետրի անճշգրտությամբ, դրանցով հստակ և փոքր չափսի թիրախ խոցելը հեշտ չի լինի։
Forbes-ը գրում է, որ ռազմավարական թիրախները խոցելն առաջ հիմնականում զարգացած ռազմաօդային ուժերով երկրների մենաշնորհն էր, սակայն անօդաչու թռչող արքերի տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ նույնիսկ փոքր երկրները կարող են բարձր ճշգրտությամբ հեռահար հարվածներ հասցնել՝ շնորհիվ ուղիղ ժամանակով տեսապատկերի։ Դրա վառ օրինակն է 2019թ-ին հութիների կողմից Սաուդյան Արաբիայի նավթարդյունաբերական գործարանին հասցրած հարվածը։

Ադրբեջանական հատուկ ծառայությունները Ստեփանակերտի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են տարածում

Բաքվի պլանն է՝ մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ Արցախի հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները. Նիկոլ Փաշինյան

Պահանջում ենք Լաչինի միջանցքի ապաշրջափակման կոչերին չարձագանքելու դեպքում Ադրբեջանի դեմ կիրառել պատժամիջոցներ․ Քաղհասարակության հայտարարությունը

Առանց ադրբեջանական իշխանությունների հատուկ թույլտվության կեղծ «էկոակտիվիստները» չէին կարող հասնել Լաչինի միջանցք․ «Թաթոյան» հիմնադրամ

«Ադրբեջանը պետք է հասկանա, որ կողք կողքի ապրելու միակ ձևը հարևաններ լինելն է և ոչ թե Ադրբեջանի մաս կազմելը». Ռուբեն Վարդանյան

Ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը
