Հակառակորդի երեք տանկ ենք խոցել
Հայկական արտադրության հատուկ նշանակության հարվածային անօդաչու թռչող սարքերը սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում խոցել են հակառակորդի երեք տանկ:
Նշենք, որ ավելի վաղ banak.info մասնագիտացված կայքի տրամադրության տակ են հայտնվել բացառիկ փաստեր (լուսանկարներ), որտեղ երևում է՝ ինչպես է ադրբեջանական կողմը շուրջ վեցօրյա մարտերից հետո տեղափոխում իր խոցված զրահատեխնիկան՝ մասնավորապես 3 միավոր տանկ:
Հիշեցնենք որ մինչ այժմ կողմերի ցամաքային զրահատեխնիկայի հաստատված կորուստներն են Հայաստան՝ մեկ հրշեջ մեքենա (1973 թվականի), Ադրբեջան՝ 3 տանկ:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում