ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է․

«Հունիս ամսվա ընթացքում «City of smile/ Ժպիտների քաղաք» հիմնադրամը 88 երեխաների և երիտասարդների օգնել է ստանալ անհրաժեշտ դեղորայք, անցնել լաբորատոր զննում և այլ բժշկական միջամտություններ:

Շնորհակալ ենք բոլոր այն անհատներին և կազմակերպություններին, որոնք նույնիսկ այս դժվարին օրերին մեր կողքին են և շարունակում են կատարել նվիրատվություններ, որպեսզի կարողանանք օգնել մեր երեխաներին հաղթահարել քաղցկեղը։

Ցանկացած նվիրատվություն կարևոր է և կյանք է փոխում»: