Նիկոլ Փաշինյան․ Բանակին օգնել ցանկացողները գումարը կարող են ուղղել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է՝ ովքեր ցանկանում են բանակին ֆինանսական աջակցություն ցուցաբերել, իրենց նվիրատվությունները կարող են փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում։
Նվիրատվությունները կարելի է կատարել օնլայն եղանակով։
«Խնդրում եմ նաև ձեռնպահ մնալ բանակի համար որևէ գույք ձեռք բերելու նախաձեռնությունից: Այդ գույքի համար ծախսվելիք գումարը պարզապես փոխանցեք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, որի գործունեությունը լիարժեք թափանցիկ է, և գտնվում է օրենքով նախատեսված վերահսկողության ներքո»,- գրել է վարչապետը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում
Կարդացեք նաև

Պարզվել են զորամասի կացարանում տեղի ունեցած հրդեհի և զինծառայողների մահվան մի շարք հանգամանքներ․ ՔԿ

15 զինծառայողների մահվան գործով ձերբակալված կա

Զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքում կան զոհեր և վիրավորներ
