Ադրբեջանական խոցված անօդաչու թռչող սարքի մնացորդները
Իջևանում ստեղծված ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է ադրբեջանական խոցված անօդաչու թռչող սարքի մասերի լուսանկարներ։
Ադրբեջանի անօդաչու թռչող սարքերի պարկը հիմնականում բաղկացած է Իսրայելից գնված անօդաչուներից։ Հուլիսի 12-ից սկսած հայկական բանակի հակաօդային ստորաբաժանումները շարքից հանել են ադրբեջանական կողմի 14 անօդաչու սարք, որոնցից 13-ը՝ Տավուշում, մեկը՝ Արցախում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 18-ին հայտարարել էր, որ Ադրբեջանի ագրեսիան վնաս է հացրել իր հետ ռազմատեխնիկական լայն գործակցություն ունեցող երկրներին՝ հավանաբար ակնարկելով հենց Իսրայելին։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում