Ծիծեռնակաբերդում այրել են Ադրբեջանի դրոշը
Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպե՞ս է մոդել Անիտա Հարությունյանն այրում Ադրբեջանի դրոշը։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը մոդել Անիտա Հարությունյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում նկարահանում անցկացնելու թույլտվություն չի տվել։ Այս մասին ասել է տնօրեն Հարություն Մարությանը՝ անդրադառնալով սոցցանցերում տարածվող տեսանյութին, որտեղ հայկական եռագույնն ուսերին մոդելը վառում է Ադրբեջանի դրոշը։ Այս մասին գրում է «ՊանԱրմենիան»-ը։
Տնօրենն ասել է, որ բացասաբար է վերաբերվում նմանատիպ երևույթիներին՝ հավելելով, որ «ոստիկանությունը չի տեսել [տեսանյութի նկարահանման պահը- խմբ.]»։
ՀՀ ոստիկանության լրատվականից նշել են, որ տեղյակ չեն՝ ինչ տեսանյութի մասին է խոսքը։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում