Պաշտպանության նախարարությունը մերժել է ծառայությունը շարունակելու՝ տղաների դիմումները, պարտադիր ժամկետային զինծառայողները կզորացրվեն ըստ ժամանակացույցի, այս մասին տեղեկացել ենք Կառավարության ֆեյսբուքյան էջից։

«Զորացրման ենթակա պարտադիր ժամկետային զինծառայողները դիմումներ են գրում՝ նշելով, որ ցանկանում են շարունակել ծառայությունը, մինչև սահմանային իրավիճակը հանդարտվի։ Պաշտպանության նախարարությունն արդեն հայտարարել է՝ դիմումները չեն բավարարվի, տղաները կզորացրվեն ըստ ժամանակացույցի»,- ասվում է հրապարակման մեջ։