ՌԴ-ում ՀՀ դեսպանը հայ գործարարների հետ քննարկել է «Ֆուդ Սիթիի» խնդրի կարգավորումը
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը հանդիպել է Մոսկվայի տարբեր առևտրային հարթակներում հայ ձեռնարկատերերի ու ներդրողների հետ, այդ թվում՝ «Ֆուդ Սիթիի»։ Այս մասին հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանատնից։
Չնայած հայկական մրգերի վաճառքի խնդիրն արագորեն լուծվել էր արգելքի օրը, հետագա վաճառքի հարցը դեռ լուծված չէ։
Դեսպանությունում նշել են, որ հանդիպմանը քննարկվել են վերջին օրերին առևտրի կենտրոնի հետ կապված իրավիճակին վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձել խնդրի կարգավորման ուղիներին։
«Համաձայնեցված գործողությունները կարևոր են, որպեսզի խնդիրը լուծվի ՌԴ օրենսդրության շրջանակում», - նշվում է հաղորդագրության մեջ։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում