Կյանքից հեռացել է երգիչ Բորիս Դավիդյանը (Բոկա)
71 տարեկան հասակում մահացել է երգիչ Բորիս Դավիդյանը (Բոկա)։ Այս մասին տեղեկանում ենք լրագրող Վահե Ղազարյանի ֆեյսբուքյան էջից։
«R.I.P. Բորիս Դավիդյան (Բոկա)… Շատ ափսոս»,- գրել է նա՝ կից տեղադրելով լուսանկար:
Բորիս Դավիդյանը ծնվել է 1949թ-ի ապրիլի 28-ին՝ Բաքու քաղաքում։ Նա վաղ տարիքից հետաքրքրվել է երաժշտությամբ։ Նրա երաժշտական կարիերայի վրա մեծ ազդեցություն է ունեցել հայրը, որը նվագել է մանդոլին։ Բորիսը սովորել է Տաշքենդի մեքենաշինական ինստիտուտում, առաջին ալբոմը ձայնագրել է 1972թ-ին։ 1988թ-ին ձայնագրել է «Դոլյա վարավսկայա» ալբոմը։ 1996թ-ի սկզբին Բոկան իր ընտանիքի հետ ապրել է Երևանում, այնուհետև տեղափոխվել է Մոսկվա, այնտեղից էլ՝ ԱՄՆ։
Համերգային ելույթներով հանդես է եկել Ավստրիայում, Թուրքիայում, Ռուսաստանում և այլ երկրներում։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում