Ռուս տնտեսագետ, Գլոբալիզացիայի խնդիրների ինստիտուտի հիմնադիր Միխայիլ Դելյագինն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ ռուսական լրատվամիջոցներից մեկը «իր ցանկացած գումարի դիմաց» խնդրել է մեկնաբանություն տալ, թե Հայաստանը սանձազերծել է Ադրբեջանի հետ հակամարտություն, թիրախավորել այդ երկրի նավթահանքերը։

Դելյագինը նշել է, որ իր հարցին, թե հակամարտության գոտում կոնկրետ որտեղ են գտնվում ադրբեջանական նավթահանքերը, ռուսաստանյան ԶԼՄ-ից մեկի տնտեսական բաժնի խմբագիրը պատասխանել է՝ «դե որովհետև այդպիսի է Բաքվի դիրքորոշումը»։

«Այսինքն, եթե վաղը Բաքվի դիրքորոշումն այն լինի, որ հայերի ցեղասպանությունը ռուսներն են կազմակերպել, մոսկովյան ԶՄԼ-ն փողի դիմաց ուրախությամբ պետք է հավաքի հավաստող մեկնաբանություններ»,- գրել է նա։