ՀՀ արտգործնախարար․ Մեծամորի ատոմակայանին հարվածելը սպառնալիք է Ադրբեջանի սեփական ժողովրդի հանդեպ
ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ France-24-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանի՝ Մեծամորի ատոմակայանին ուղղված սպառնալիքներն ավելի լայն տարածաշրջանին ուղղված սպառնալիքի, անպատասխանատվության ցայտուն դրսևորում են, փաստացի սպառնալիք են սեփական ժողովրդի հանդեպ:
«Սա շատ մտահոգիչ է և ի ցույց է դնում բանականության ճգնաժամը: Կարծում եմ, որ շատ կարևոր է, որ Բաքվում գան ողջամտության դաշտ»,- ասել է նախարարը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում