ՀՀ մարզերին կտրամադրվի շտապօգնության 21 մեքենա
21 գծային ՈւԱԶ մակնիշի շտապօգնության մեքենա է բաշխվելու ՀՀ մարզերին՝ դժվար հասանելի գյուղական վայրերում կանչեր իրականացնելու համար, այդ թվում սահմանամերձ Տավուշին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարարությունը։
«Մարզային շտապօգնության ավտոպարկը մեքենաներով համալրելու նպատակով առողջապահության նախարարությունը 2020 թվականի տարեսկզբին ձեռնարկել էր գնման ընթացակարգ, որի արդյունքում ձեռք է բերվել 21 գծային ՈւԱԶ մակնիշի շտապօգնության մեքենա:
Մեքենաներն ունեն բարձր տեխնիկական հագեցվածություն, ինչը կհեշտացնի բուժանձնակազմի ամենօրյա բնականոն աշխատանքը»- նշվում է հայտարարության մեջ:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում