Առաջիկա օրերին կիրականացվի Կալուգա-Երևան չարտերային չվերթը
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է.
««Aircompany Armenia» ավիաընկերությունը հուլիսի 27-ին (ժամը՝ 14։00-ին) կիրականացնի Կալուգա-Երևան չարտերային չվերթը /RM 0754/։
Տոմսերը կարելի է ձեռք բերել ավիաընկերության կայքից, ինչպես նաև ընկերության երևանյան գրասենյակից (հասցե՝ Վ․Սարգսյանի 10) կամ Կալուգայի միջազգային օդանավակայանից:
Չվերթի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել ավիաընկերությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում