Ալիևի սպառնալիքը Հայաստանին․ «Կռվիր մեզ հետ մեկին մեկ, կտեսնենք՝ ով կհաղթի»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բողոքել է, թե Հայաստանը սահմանին իրավիճակի սրման ժամանակ դիմել է ՀԱՊԿ-ին՝ պահանջելով, որ Կազմակերպությունն Ադրբեջանին դատապարտող հայտարարություն անի։ Այս մասին գրում է Haqqin.az-ը։
«Կռվիր մեզ հետ մեկին մեկ, կտեսնենք՝ ով կհաղթի»,- ասել է նա։
Հուլիսի 21-ի՝ ժամը 22:30-ին, «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել էր հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ։ Ըստ հայկական կողմի՝ ծուղակում մնացած ադրբեջանցի զինծառայողներ կան։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում