Ընդհարում է եղել Լոս Անջելեսում՝ հայերի և ադրբեջանցիների միջև
Հայերը Լոս Անջելեսում զանգվածային բողոքի ակցիա են իրականացրել Ադրբեջանի դեմ, որի ընթացքում ընդհարվել են տեղի ադրբեջանցիների հետ, կան վիրավորներ, ֆեյսբուքյան իր էջում դեպքի մանրամասները ներկայացրել է «Հորիզոն» հեռուստաընկերության ներկայացուցիչ Վրույր Թադևոսյանը։
Նա նշել է, որ ադրբեջանցիները հարվածել են հայ աղջիկներին ու նրանց մեքենաներին։
Բախումներից հետո ադրբեջանցիները տարածքը լքել են։
Հուլիսի 17-ին ադրբեջանցի ցուցարարները Լոնդոնում հարձակվել էին հայերի վրա, ցույցը ծեծկռտուքի էր վերածվել։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում