ՊՆ-ն կոչ է անում բանակին առնչվող թեմաներ չքննարկել բջջային հեռախոսով
ՀՀ Պաշտպանության նախարարությունը կոչ է անում բջջային հեռախոսով բանակի մասին չխոսել․
«Կոչ ենք անում ձեռնպահ մնալ բանակին առնչվող թեմաների քննարկումներից բջջային հեռախոսով, ինչպես նաև համացանցում, մասնավորապես՝ տարբեր սոցիալական հարթակներում:
Նման քննարկումները կարող են հասանելի դառնալ հակառակորդին, ինչն իրական վտանգներ է պարունակում Հայրենիքի պաշտպանների համար»:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում