«Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ռուսաստանի հայերը թող պատրաստվեն սումգայիթների։ Կամ թող հետ գան։

Ինչքան տնտեսական վիճակը վատանա Ռուսաստանում, իսկ դա վստահաբար այդպես է լինելու, այնքան հայերի մեղավորությունը շատանալու է։ Հրեաներին ու չեչեններին ռիսկ չեն անելու կպնեն՝ թիկունքներին մարդ կա, ադրբեջանցիներին նույնպես՝ իսլամի հետ հարաբերությունները չեն փչացնի, մնացին հայերը»։