Ազգային ժողովի անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործի շրջանակում հարցաքննվել է։ Այս մասին ասել է կառույցի հանրային կապերի բաժնի ղեկավար Արևիկ Խաչատրյանը, գրում է ՊանԱրմենիան-ը։

«Սերգեյ Բագրատյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է քրեական գործով», - ասել է նա։

Գլխավոր դատախազությունից չնշեցին, սայակն, թե ինչ գործի մասին է խոսքը՝ ասելով, թե հավելյալ տեղեկատվություն չեն տրամադրում՝ նախաքննության տվյալների գաղտնիության սկզբունքից ելնելով։