ԱՄՆ դեսպանատուն․ «Խոսքի ազատությունն ու խաղաղ հավաքների իրավունքը պաշտպանված են, բայց բռնությանը պատասխան կտրվի»
Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունները դատապարտում են խաղաղ հավաքների ու ցույցերի համընդհանուր սկզբունքներին ոչ համահունչ բռնության դրսևորումները։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։
Խոսքի ազատությունն ու խաղաղ հավաքների իրավունքը պաշտպանված են ԱՄՆ սահմանադրությամբ, սակայն բռնության դեպքում համարժեք արձագանք կապահովվի իրավապահների կողմից։
«Միացյալ Նահանգներն ամենայն լրջությամբ է վերաբերում դիվանագիտական շինությունների պաշտպանության իր պարտավորությանը, և դրա ապահովման նպատակով մենք աշխատում ենք տվյալ վայրի իրավապահների հետ»,-ասվում է հայտարարության մեջ։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել բոլոր ցուցարարներին պահպանել հավաքների խաղաղ ընթացքը և զսպվածություն դրսևորել։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում