ԵԱՏՄ-ում բոլոր ապրանքները կմակնշվեն
Ընդունվել է Եվրասիական միջգերատեսչական հանաժողովի՝ (ԵՄՀ) 2018թ փետրվարի 2-ի կարգադրությունը՝ ԵԱՏՄ-ում նույնականացման միջոցով ապրանքների մակնշման և այդ համակարգի հետագա զարգացման վերաբերյալ։
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները պայմանավորվել են համակարգային մոտեցումներ ներդնել ապրանքների մակնշման վերաբերյալ՝ անկախ դրանց տեսակից. համակարգը գործելու է Միության ամբողջ տարածքում։
ԵՄՀ կարգադրության մեջ նշված է, որ Միության անդամ պետությունները պարտավոր են ծանուցագրեր ուղարկել իրենց տարածքում մակնշման ներդրման մասին ոչ ուշ, քան չմաշկնշված ապրանքների շրջանառության արգելքից 9 ամիս առաջ։
Բացի այդ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հաստատվելու է մակնշումների հիմնական տեխնոլոգիական համակարգը, որը հետագայում կկիրառվի ապրանքային նոր խմբերը մակնշելու համար։ Սրանով, ըստ ԵՏՀ-ի, հնարավոր կլինի խուսափել ԵԱՏՄ երկների ազգային մակնշման համակարգերի տարբեր չափանիշների պատճառով ի հայտ եկող խնդիրներից, և կվերանան մակնշմամբ պայմանավորված շուկայական խոչընդոտները։
ԵՄՀ-ն կարգադրությամբ՝ առաջարկվում է նաև ուշադրություն դարձնել և անհրաժեշտության դեպքում խուսափել արտադրողների և ձեռնարկատերերի վրա վերահսկողական համակարգերի պատճառով ավելորդ ծանարբեռնվածություն դնելուց։ Այդ պատճառով Միության անդամ երկրներին առաջարկվել է պետական մակարդակով օպտիմալացնել վերահսկողական գործընթացին վերաբերող պահանջները։
Նշենք, որ 2020թ հուլիսի 1-ից Ռուսաստանի Դաշնության տարածքում արգելվում է չմակնշված ծխախոտային արտադրանքի վաճառքը, որից հետո, ըստ ռուսական «Российская газета» օրաթերթի, շուկայում ստվերը նվազել է, և «հայտնաբերվել է» գրանցված ծավալի մեկ երրորդից ավելի ծխախոտ։
Հիշեցնենք, որ 2019թ մարտին ապրանքների մակնշման վերաբերյալ ուժի մեջ մտած համաձայնագիրը եղել է շրջանակային փաստաթուղթ, որով սահմանվել են ապրանքների որոշ խմբերի նկատմամբ ԵԱՏՄ տարածքում միասնական մակնշման ներդրման հիմնական կանոնները։