Վրաստանում ադրբեջանցիները խմբով ծեծել են մի երիտասարդ հայի
Վրաստանի Սադախլո քաղաքում ադրբեջանցիները խմբով հարձակվել են ազգությամբ հայի վրա, ծեծել նրան, ֆեյսբուքյան իր էջում գրել է Aliq Media-ի լրագրող Նորայր Գասպարյանը, գրում է Jnews.am-ը։
«Սադախլոում ադրբեջանցիները խմբով հարձակվել ու ծեծել են երիտասարդ հայի, ապա թաքնվել դեպքի վայրից։ Միջադեպը տեղի է ունեցել տարածքային ոստիկանության կետի մոտ»,-նշել է լրագրողը։
Ըստ Գասպարյանի՝ դրսից կան մարդիկ, որոնք փորձում են ապակայունացնել իրավիճակը։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում