Ադրբեջանն ու Թուրքիան լայնածավալ զորավարժություններ են սկսում
Ադրբեջանում կանցկացվեն լայնածավալ ադրբեջանա-թուրքական համատեղ մարտավարական զորավարժություններ մարտական հրաձգությամբ և երկու երկների ցամաքային զորքերի ու ռազմաօդային ուժերի մասնակցությամբ։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, գրում է Haqqin.az-ը։
Զորավարժություններն անցնելու են ըստ Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքված Ռազմական գործակցության մասին համաձայնագրի տարեկան ծրագրի։
Համատեղ զորավարժություններին կմասնակցեն զինծառայողներ, կներգրավվի զրահատեխնիկա, հրետանային կայանքներ և ականանետեր, ինչպես նաև ռազմական ավիացիա և երկու երկրի բանակների հակաօդային պաշտպանության միջոցներ։
Ըստ ծրագրի՝ ցամաքային զորքերի ներգրավմամբ զորավարժությունները կանցկացվեն օգոստոսի 1-5-ը Բաքվում և Նախիջևանում, իսկ ռազմական ավիացիայի մասնակցությամբ՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը՝ Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում, Կյուրդամիրում և Եվլախում։

Ադրբեջանը Մարտունու շրջանում կրակոցներ է արձակել գյուղաշխատանքներ իրականացնող բնակիչների ուղղությամբ

Արցախում չեն բացառում նոր սադրանքներ Ադրբեջանի կողմից

Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել

Հեղեղվել է Թուրքիայի քաղաքներից մեկը

Ադրբեջանը կրկին արգելափակել է դեպի Արցախ գազամատակարարումը

Ադրբեջանցի զինվորականները «ԻՊ-ի ոճով» ռազմական հանցագործություններ են գործում. Նիկոլ Փաշինյան

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները չեն կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
