Օգոստոսի 1-ից Երևանում կենսաթոշակի, նպաստի, սոցիալական ծրագրերով վճարների դիմումները կուսումնասիրվեն էլեկտրոնային եղանակով: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Դիմումներն ընդունելու և խորհրդատվություն տրամադրելու համար մայրաքաղաքում սպասարկման վարչության 10 բաժին է ստեղծվել: Դրանք կիրականացնեն միայն քաղաքացիներին սպասարկելու, դիմումներ ընդունելու, խորհրդատվություն մատուցելու գործառույթներ, ինչը հնարավորություն կտա բարելավելու քաղաքացիների սպասարկումը։

Դա կնպաստի կոռուպցիոն ռիսկերի նվազմանը, քանի որ դիմումներն աշխատակիցների միջև կբաշխվեն պատահականության սկզբունքով՝ բացառելով կենսաթոշակ նշանակող մասնագետների և քաղաքացիների շփումը:

Բարեփոխումը մարզեր կհասնի մինչև 2020թ-ի ավարտը։