Ուսումնարաններում ու քոլեջներում արդեն մոտ 8000 դիմորդ է գրանցվել
Ուսումնարաններ և քոլեջներում սովորելու համար արդեն գրանցվել է մոտ 8000 դիմորդ:
Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
«Մասնագիտության ընտրությունը գիտակցված որոշում է, ճիշտ կողմնորոշվելը՝ քայլ դեպի ներդաշնակ ապագա»,- ասվում է գրառման մեջ։
Նախարարը հավելել է նաև, որ նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ դիմում-հայտ կարելի է ներկայացնել կայքի միջոցով։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում