Իրանի իշխանությունները կոշտ միջոցներով ճնշել են երկրում հակահայկական ակցիաներ կազմակերպած ադրբեջանցիների գործողությունները` ձերբակալելով 15 ցուցարարի։ Այս մասին գրում է infoteka24.ru կայքը:

Ադրբեջանցիները հակահայկական ակցիաները կազմակերպել էին Թեհրանում՝ ՀՀ դեսպանության դիմաց, Թավրիզում՝ Ադրբեջանի հյուպատոսության դիմաց, ինչպես նաև Ուրմիա քաղաքի Աթա պողոտայում: Նրանք արդեն տեղափոխվել են նշված քաղաքների բանտեր: