Զոհրաբ Մնացականյան․ Իսրայելը պետք է դադարեցնի զենքի վաճառքն Ադրբեջանին
Ադրբեջանին վաճառվող իսրայելական զենքով թիրախավորվում են Հայաստանի քաղաքացիական ենթակառուցվածքները, ուստի Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի սպառազինության վաճառքն Ադրբեջանին։ Այդ մասին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է իսրայելական The Jerusalem Post թերթին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ թեև ՀՀ և Իսրայելի հարաբերությունները վերջին տարիներին բարելավվել են, հունվարին Իսրայել էր այցելել ՀՀ նախագահը, այնուամենայնիվ, այդ երկրի կողմից արդիական սպառազինության վաճառքն Ադրբեջանին շարունակում է չլուծված խնդիր լինել ՀՀ-ի համար։
«Ադրբեջանին զենքի վաճառքը մահաբեր է՝ Բաքուն երբեք չի վարանում այդ զենքն օգտագործել քաղաքացիական ենթակառուցվածքների, քաղաքացիական բնակչության դեմ։ Մենք հետևողականորեն արծարծելու ենք այս հարցը, այն միշտ մեր օրակարգում է լինելու ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։ Իսրայելը պետք է դադարեցնի մահաբեր բիզնեսն Ադրբեջանի հետ», – ասել է Մնացականյանը։
Անդրադառնալով Տավուշում սրացման օրերին հայկական զինուժի կողմից իսրայելական անօդաչու սարքերի խոցմանը՝ Մնացականյանն ասել է, որ Հայաստանն Ադրբեջանի դեմ գործում է առանց հաշվի առնելու, թե ինչ ծագման է զենքը։
«Մեր զինուժը վնասազերծում է ադրբեջանական զենքերը՝ անկախ դրանց ծագումից», – ասել է նա։

Ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը

ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ և խիստ ճնշումներ Ալիևի նկատմամբ

Ադրբեջանական հայցը կեղծ հավասարության տպավորություն ստեղծելու համար է. Եղիշե Կիրակոսյանը ՄԱԿ-ի դատարանում

Պահանջում ենք Լաչինի միջանցքի ապաշրջափակման կոչերին չարձագանքելու դեպքում Ադրբեջանի դեմ կիրառել պատժամիջոցներ․ Քաղհասարակության հայտարարությունը

Իրանում Ադրբեջանի դեսպանատունը դադարեցնում է աշխատանքը

Առանց ադրբեջանական իշխանությունների հատուկ թույլտվության կեղծ «էկոակտիվիստները» չէին կարող հասնել Լաչինի միջանցք․ «Թաթոյան» հիմնադրամ

«Ադրբեջանը պետք է հասկանա, որ կողք կողքի ապրելու միակ ձևը հարևաններ լինելն է և ոչ թե Ադրբեջանի մաս կազմելը». Ռուբեն Վարդանյան
