ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է արել ազատել Հայոց ցեղասպանությունը ճանաչող թուրք գործարարին
ԱՄՆ իշխանությունները Թուրքիային կոչ են արել ազատ արձակել Հայոց ցեղասպանությունը ճանաչող թուրք գործարար Օսման Քավալային։ Նա արդեն 1001 օր է՝ բանտում է։
«Հորդորում ենք Թուրքիային հարգել իր հանձնառություններն ու արդարացի, թափանցիկ և արագ հանգուցալուծում տալ գործին», - ասվում է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ, գրում է «Էրմենիհաբեր»-ը։
Նշենք, որ «Թուրքիայի Հանրապետության կառավարությունը տապալելու փորձ անելու» մեջ մեղադրվող Քավալան Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանի որոշմամբ 2020թ-ի փետրվարի 18-ին ազատ էր արձակվել։ Սակայն ժամեր անց Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը ձերբակալման որոշում էր կայացրել:
Այժմ Քավալան մեղադրվում է 2016թ-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձին մասնակցելու համար՝ Թուրքիայի քրեական օրենսգրքի 309-րդ հոդված հատկանիշներով, այն է՝ «Սահմանադրական կարգը խաթարելու փորձ»։