«Չեմ հասկանում՝ ուր ենք գնում և ինչի համար». Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով ներկայիս իշխանության վարած արտաքին քաղաքականությանը, հայտնել է․
«Այսօրվա իշխանության մեծ մասը եկել է այն ՀԿ-ներից, որոնք ձևավորվել են գլոբալիզացման երկրորդ թրենդից: Ամբողջ երկիրը տանում են այնտեղ, որտեղից բոլորն այժմ փախչում են։
Ես չեմ հասկանում՝ ու՞ր ենք գնում և ինչի համար: Ազգերի փոխարեն, կարծես, սորոսական սուրոգատ ստեղծելու գործընթաց է գնում», - ասել է նա:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում