ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ սանիտարահամաճարակային իրավիճակի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումը կամավոր է լինելու, իսկ զանգվածային պատվաստման մասին որոշումն ընդունվելու է միայն այն ժամանակ երբ դեղի առումով հստակ վստահություն կլինի։

ՌԴ նախագահը, շեշտելով կամավորության սկզբունքը, հավելել է նաև, որ անհրաժեշտ է գրագետ իրազեկել մարդկանց պատվաստումների կարևորության վերաբերյալ։ Նա ասել է, որ մարդկանց պետք է տեղեկացնել, թե որտեղ և երբ հնարավոր կլինի անվճար պատվաստվել՝ նախնական պայմանավորվածությամբ, առանց հերթերի։ Այս մասին գրում է Interfax-ը։

«Պատվաստվել գրիպից, թե՝ ոչ, յուրաքանչյուր անձի ընտրությունն է, բայց նաև նրա հսկայական պատասխանատվությունը ոչ միայն սեփական, այլև հարազատների առողջության համար է», -ասել է նա։