Գերմանիայում ադրբեջանցիները հարձակվել են հայի բարի վրա
Հուլիսի 24-իգիշերը Գերմանիայի Քյոլն քաղաքում 20-30 դիմակավորված անձինք աթոռներ են նետել և կոտրել հայ գործարարին պատկանող նարգիլեի բարի պատուհանները: Այս մասին հայտնում է Haypress-ը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հարձակվածները կեսգիշերին նախքան բարի տարածք մտնելը հավաքվել են փոքր խմբերով։
Սեփականատիրոջ խոսքով՝ դիմակավորված անձինք ներկայացրել են որպես ադրբեջանցիներ և հարցրել, թե արդյո՞ք նա հայ է:
Նրանք այնուհետև փորձել են ներխուժել բար՝ կոտրելով պատուհաններն աթոռներով:
Ոստիկաններն ասում են, որ կա զգալի գույքային վնաս, բայց չեն մանրամասնում: Իրավապահ մարմինները ենթադրում են նաև, որ դեպքն ունի քաղաքական դրդապատճառներ։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում