Սերգեյ Բագրատյան․ Իմ դիրքորոշումը տարբերվում է ԲՀԿ-ի որոշումներից
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Սերգեյ Բագրատյանը բացատրել է խմբակցությունը լքելը նրանով, որ որ տևական ժամանակ է՝ իր քաղաքական դիրքորոշումն էականորեն տարբերվել է ԲՀԿ քաղխորհրդի կողմից ընդունված որոշումների բովանդակությունից և առանցքային հայտարարություններից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է ինքը՝ Բագրատյանը։
Բագրատյանը հասկացրել է, որ պատրաստվում է մնալ ԱԺ-ում որպես անկախ պատգամավոր։ Նա նշել է, որ աշխատանքի ակտիվության բարձր ցուցանիշ ունի՝ 132 պատգամավորների թվում ամենաշատ ելույթներ բաժնում 2-րդ հորիզոնականում է 196 ելույթով ու հարցով և 19 օրենսդրական նախաձեռնության հեղինակ է։ Նրա խոսքով՝ թվերը նույնպես հաստատում են ԱԺ-ում աշխատանքը շարունակելու իր իրավունքը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում