Նիկոլ Փաշինյան․ Սևանի ափին ամեն քայլափոխի բնապահպանական աղետ է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է՝ Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանին
«Սևանի ափով քայլելիս ամեն քայլափոխի բնապահպանական աղետ ենք տեսնում։
Մենք երկար տարիների ընթացքում խնդիրը ստեղծում ենք մեր ամենօրյա գործունեությամբ: Երբ այդ խնդիրն արտահայտվում է, ասում ենք՝ ո՞նց սա այսպես եղավ, ո՞ւր է նայում Շրջակա միջավայրի նախարարությունը, նախարարն ու փոխնախարարը նախորդ շաբաթ ինչո՞վ էին զբաղված, որ Սևանը կանաչեց»,-ասել է վարչապետը։
Նա հավելել է, որ դա երկարատև գործունեության արդյունքն է՝ ամենօրյա կենցաղավարման՝ սկսած հանգստանալու, տնտեսվարման ձևերից, նրանից, թե Սևանի ափին ինչ կառույցներ ենք կառուցում ու ինչ տրամաբանությամբ։
«Ենթադրենք Սևանը չի կանաչել՝ մաքուր, թափանցիկ, երկնագույն է: Բայց այն՝ ինչ Սևանա լճի շուրջը կատարվում է, դա այլ կերպ, քան բնապահպանական աղետ, հնարավոր չէ նկարագրել»,- ասել է վարչապետը։