Ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել Կոթիի և Զանգակատան մեր դիրքերի ուղղությամբ
Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 8 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 95 կրակոց:
Կոթիի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի հատվածում` 2 անգամ:
Զանգակատան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի հատվածում` 6 անգամ
Ինչ վերաբերում է օդային իրադրությանը, ապա շրջանառվող տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում», - գրում է Ստեփանյանը։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում
Կարդացեք նաև

Արցախում խաղողի այգիներում աշխատող քաղաքացիները հայտնվել են Ադրբեջանի անկանոն կրակոցների տակ. ՆԳՆ

Ադրբեջանը մի կողմից կեղծ լուրեր է տարածում, մյուս կողմից կրակում քաղաքացիական անձանց ուղղությամբ. ԱՀ ոստիկանություն

Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Բերդաշենի բնակչի ուղղությամբ

«Երբ օրը մթնում է, հաջորդ օրը չենք պլանավորում, որովհետև չգիտենք՝ առավոտյան մեզ ինչ է սպասվում»․ Արցախցի պատգամավոր

Ադրբեջանցիները կրակել են Արցախի Հերհեր գյուղի բնակչի ուղղությամբ

Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է ադրբեջանական դիվերսիոն հարձակման մանրամասները

ԱՄՆ պետքարտուղարությունը արցախյան հակամարտության կողմերին երկխոսության կոչ է արել
