Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Էդգար Մանուչարյանը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։

«Այս ընթացքում շատ են եղել դրական, ուրախ պահեր, եղել են անկումներ ու պարտություններ, շատ դժվարին ճանապարհ եմ անցել, բայց երբեք գլուխս չեմ կախել առավել ևս չեմ փոշմանել իմ անցած ճանապարհից՝ չնայած շատ լավ հասկանում եմ որ ձեր և իմ ակնկալիքները չեմ արդարացրել, ինչպես որ կարող էի։ Հիմա իմ կյանքում սկսում եմ ուրիշ էտապ, միանշական մնալու եմ ֆուտբոլում ու ամեն բան անելու եմ հնարավոր եվ անհնարին, որ իմ փորձով օգտակար լինեմ մեր ֆուտբոլին»,- նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

2020թ-ի հունիսին ֆուտբոլիստը հայտնել էր, որ ավարտում է կարիերան հավաքականում։ Նա նաև հայտարարել էր, որ նպատակ ունի դառնալու ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։