Մեկնարկում է «Հայկական վիրտուալ կամուրջը»
Օգոստոսի 3-ին՝ Երևանի ժամանակով 19:00-ին, կայանալու է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի մեկնարկի հեռավար միջոցառումը։ Բացմանը խոսքով հանդես են գալու՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի ղեկավար Երվանդ Զորյանը, հրավիրյալ խոսնակներն են լինելու ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ։
Ծրագիրը նպատակ ունի Հայաստանը կապելու աշխարհի առաջատար տեխնոլոգիական կենտրոններին՝ օգտագործելով հայկական գիտական միտքը, Սփյուռքի ներուժը:
ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի ղեկավար Երվանդ Զորյանը ներկայացնելու է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը, ՀՀ ԲՏԱ նախարարության հետ գործակցությունը, որից հետո խոսքը տրվելու է ծագումով հայ՝ տեխնոլոգիական ոլորտի հաջողակ խոսնակներին:
Ավելի վաղ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանն անդրադարձել էր ծրագրին՝ նշելով, որ միջոցառման ընթացքին կարելի է հետևել ֆեյսբուքյան իր էջում։