Օգոստոսի 3-ին՝ 19:30-ին, կանցկացվի «Քայլ դեպի տուն» ծրագրի բացումը, որը 2020 թվականին իրականացվում է առցանց: Ծրագրին կմասնակցի մինչև 250 սփյուռքահայ երիտասարդ՝ աշխարհի 30 երկրից:

Ծրագիրն առցանց է իրականացվում՝ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված։

Բացման արարողությանը կարելի է հետևել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի էջում՝ ուղիղ միացմամբ։