Օգոստոսի 2-ին Գյումրիի փողոցները կրկին հորդառատ անձրևից հեղեղվել է։ Այդ մասին գրառում է կատարել ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերը, ով հրապարակել է նաև լուսանկարներ այդ տեսարանից։

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Գյումրիում հորդառատ անձրև ու կարկուտ էր տեղացել։ Քաղաքի փողոցներում կարկուտից հաստ շերտ էր գոյացել, որոշ մեքենաներ մնացել էին ջրի տակ, քաղաքում երթևեկությունը կանգ էր առել, մարդկանց դուրս էին բերում հատուկ ռեզինե նավակներով։

Օգտատիրոջ եթերից երևում են ջրառատ փողոցներն ու ջրի միջով քայլող մարդիկ։