Covid-19-ի դեմ ՌԴ առաջին պատվաստանյութի արդյունաբերական թողարկումը կմեկնարկի սեպտեմբերին
Կորոնավիրուսի դեմ ռուսական առաջին պատվաստանյութի արդյունաբերական թողարկումը կմեկնարկի սեպտեմբերին: Արտադրմանը կմասնակցի ռուսական 3 ընկերություն։ Պատվաստանյութը մշակել է Գամալեի անվան կենտրոնը, հայտարարել է Արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը։
«Դրանք են «Գեներիում», «Ռ-Ֆարմ» և «Բիննոֆարմ» ընկերությունները։ Մենք հուսով ենք, որ սեպտեմբերին արդեն պետք է սկսվի սերիական արտադրությունը»,- ասել է նա։
Ըստ նախարարի՝ ձեռնարկություններն այժմ պատրաստվում են թողարկման, մշակվում են տեխնոլոգիաները։
«Ընկերություններից մեկը գնում է պակաս սարքավորումները, մասնավորապես՝ ռեակտորները»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։
Նախարարը տեղեկացրել է նաև, որ սկզբնական փուլում 2020թ-ին կարտադրվի մի քանի հազար դեղաչափ ամսական, իսկ 2021թ-ի սկզբից՝ մինչև մի քանի միլիոն։
Գամալեի անվան կենտրոնի պատվաստանյութն ավարտական փուլում է, այն գրանցվելու է օգոստոսին, սակայն մեկ պայմանով՝ որ գրանցումից հետո ևս մեկ կլինիկական հետազոտություն կանցկացվի 1600 մարդու մասնակցությամբ։