ՀՀ կառավարությունը ստեղծում է աշխատանքային խումբ, որն ուսումնասիրելու է ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերով հարուցված քրեական գործերը։

Աշխատանքային խումբն ուսումնասիրելու է զինծառայողներ Տիգրան Օհանջանյանի, Լևոն Թորոսյանի, Վալերիկ Մուրադյանի, Արթուր Ղազարյանի, Արման Մուրադյանի, Արսեն Մխիթարյանի, Անդրանիկ Մկրտչյանի և Էմիլ Մաթևոսյանի մահվան դեպքերով հարուցված քրգործերը:

Հանձնաժողովի անդամներն են վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը, փաստաբաններ Արայիկ Պապիկյանը, Դավիթ Գյուրջյանը, Զարուհի Մեջլումյանը, վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության մասնագետ Լալա Բեգոյանը, արդարադատության ակադեմիայի գիտահետազոտական և ծրագրամեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի ղեկավար Պետիկ Մկրտչյանը: