Ադրբեջանցի հաքերները հանրայնացրել են «Զվարթնոց» օդակայանի աշխատողների տվյալները
Ադրբեջանցի հաքերները հրապարակել են «Զվարթնոց» օդանավակայանի մի քանի տասնյակ աշխատակիցների տվյալները։ Այս մասին հայտնում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Ասեմ ձեզ, որ ադրբեջանական հաքերները հրապարակել են Զվարթնոց օդանավակայանի մի քանի տասնյակ աշխատակիցների տվյալները»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանցի հաքերները հայտարարել էին, որ կարողացել են ներթափանցել ՀՀ կառավարական ներքին ցանց և տանել 55 տերաբայթ տեղեկատվություն։ Ի պատասխան շրջանառվող այս լուրերին Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտարարել է, որ այդ ամենը սուտ է։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում