Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի է ունեցել ուժեղ պայթյուն։ Այս մասին տեսանյութեր և լուսանկարներ են հրապարակել ականատեսները։

Պայթյունի վայրից անգամ 10կմ հեռավորության վրա գտնվող տները վնասվել են։ Al Arabiya հեռուստաալիքը հայտնում է, որ Բեյրութում միանգամից մի քանի պայթյուն է որոտացել, և այնքան ուժեղ են եղել, որ աղմուկը հնչել է քաղաքից 20կմ հեռավորության վրա: Պայթյունի պատճառը դեռ անհայտ է։ Նշենք, որ պայթյունը տեղի է ունեցել Բեյրութի նավահանգստում գտնվող նավթային ամբարների տեղում:

Համաձայն լիբանանյան MTV հեռուստաալիքի, նախնական փաստերը վկայում են, որ պայթյունը ահաբեկչական հարձակման հետևանք չէ: Միևնույն ժամանակ, MTV-ն նշում է, որ պայթյունը հսկայական վնաս է պատճառել, կան բազմաթիվ վիրավորներ:

Զոհերի մասին դեռ տեղեկություն չկա։