Փաստաբան Գևորգ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Լսեցի Տավուշի մարզի դատարանի նախագահ Արման Կուրեխյանի հարցազրույցը Նվեր Մնացականյանի հետ Առաջին լրատվականի տաղավարում։ Չեմ ճանաչում դատավորին, բայց հարցազրույցից միայն կարող եմ եզրակացնել, որ դատավորի կողմից ևս փաստվում է մեր դատական համակարգում ցավոք սրտի տարիներ շարունակ տիրող անմխիթար վիճակը։ Ըստ իս, ևս լրացուցիչ անգամ կարելի է արձանագրել, որ դատական համակարգի նկատմամբ վեթինգն առաջնային է և օրհասական։ Կարծում եմ` պարոն Կուրեխյանի խոսքը ազնիվ էր, համարձակ և գովելի»: