Արայիկ Հարությունյան. «Արցախը Լիբանանի հետ է»
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ՝ զորակցություն հայտնելով լիբանանահայերին։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
«Զորակցելով լիբանանահայ մեր քույրերին և եղբայրներին՝ այս օրհասական պահին բոլոր հնարավոր միջոցներով աջակցելու պատրաստակամություն եմ հայտնել։ Արցախը Լիբանանի հետ է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հարությունյանը։
Արցախի նախագահը հետաքրքրվել է ստեղծված իրավիճակով, տեղի հայկական համայնքի կորուստներով: Հարությունյանը Վեհափառին խնդրել է խորին ցավակցությունները փոխանցել զոհված հայրենակիցների հարազատներին, Լիբանանի բարեկամ ժողովրդին` բոլոր վիրավորներին շուտափույթ ապաքինում մաղթելով:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում
Կարդացեք նաև

ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ և խիստ ճնշումներ Ալիևի նկատմամբ

Եվրոպական խորհրդարանը առաջարկում է Արցախում ԵԱՀԿ խաղաղապահներ տեղակայելու շուրջ բանակցություններ վարել

Բաքվի պլանն է՝ մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ Արցախի հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները. Նիկոլ Փաշինյան

Պահանջում ենք Լաչինի միջանցքի ապաշրջափակման կոչերին չարձագանքելու դեպքում Ադրբեջանի դեմ կիրառել պատժամիջոցներ․ Քաղհասարակության հայտարարությունը

Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 3 հիվանդ քաղաքացի

Ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունն այսօր հրավիրում է երթի
