ՊՆ․ Նորակոչիկների երդման արարողություններին ծնողները չեն մասնակցի
Նորակոչիկների զինվորական երդման արարողություններն իրականացվելու են միայն զորամասերի մշտական տեղակայման վայրերում, բացառվելու են բոլոր տեսակի հրավերները, տեսակցություններն ու ընդունելությունները: Նպատակը զորամասեր կորոնավիրուսի ներթափանցումը կանխելն է։ Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից։
ՊՆ-ն խնդրում է ըմբռնումով մոտենալ ժամանակավոր սահմանափակումներին և նշում, որ դրանք կիրառվում են զինծառայողների առողջության պահպանման և զինված ուժերի բնականոն կենսագործունեության պատշաճ իրականացման նպատակով:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում