Տիգրան Ավինյան․ Արտակարգ դրությունը ևս 1 ամսով կերկարաձգվի
Հայաստանում արտակարգ դորւթյան ռեժիմը ևս մեկ ամսով կերկարաձգվի, բայց էական փոփոխություններ կլինեն ԱԴ որոշ սահամնափակումների հետ կապված։ Այս մասին հայտարարել է փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։
Նա նշել է, որ սա, ամենայն հավանականությամբ, կլինի արտակարգ դրության վերջին երկարաձգումը, դրանից հետո Ազգային ժողովում կքննարկվի արտակարգ իրավիճակով պայմանավորված օրենքների փոփոխության հարցը։
Նա նշել է, որ վերնայավելու է օտարերկրյա քաղաքացիների մուտքի հարցը, ապրանքների արտահանման որոշ սահմանափակումներ, հանրահավաքներ և հանրային միջոցառումներ անցկացնելու հարցերը։ Ավինյանի խոսքով` համաճարակային կանոնների պահպանումից է կախված, թե որքան վաղ կվերացվեն կամ կվերանայվեն որոշ սահմանափակումներ։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում