«Ուզում եմ, որ չգերագնահատվի Ռուսաստանի դերը մեր պատմության մեջ՝ ներկայացնելով նրան մեր փրկիչը». Լյովա Եղիազարյան
«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայոց պատմության չափորոշիչների առանցքը պետք է լինի ներկայացնել պատմական ճշմարտությունը, ինչքան էլ այն դառը լինի և այն մատուցել աշակերտին:
Պատմություն կեղծելը հանցագործություն է:
Ուզում եմ, որ ճշմարտությունը գրվի Վասակի և Վարդանի մասին, Պապ թագավորի և Բագրատունյաց թագավորության անկման մասին, Թուրքմենչիայի պայմանագրի և Թուրքահայաստանի մասին դեկրետի պատմական նշանակության մասին, առաջին համաշխարհային պատերազմում մեր քաղաքական կուսակցությունների գործունեության մասին:
Ուզում եմ, որ չգերագնահատվի Ռուսաստանի դերը մեր պատմության մեջ՝ ներկայացնելով նրան մեր փրկիչը:
Ուզում եմ, որ պատմությունը գրվի առանց ավելորդ պաթոսի՝ ճշմարիտ և զուսպ»:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում