Բեյրութում պայթյունից զոհված հայերի թիվը հասել է 11-ի
Բեյրութում ուժգին պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը 11-ի է հասել, հայ համայնքի մի քանի հարյուր ներկայացուցիչ տուժել է ու անհետ կորել։ Այս մասին հայտնել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբան, Քուվեյթի Հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տեր Պետրոս վարդապետ Մանվելյանը։
Հանրային հեռուստաընկերության եթերում նա նշել է, որ Բեյրութի տարբեր թաղամասերում իրապես աղետալի դրություն է՝ հատկապես հայաշատ թաղերում։ Ըստ նրա՝ քաղաքը հսկայական վնաս է կրել, զոհերի թիվը հասել է 150-ի, մի քանի հազար մարդ է տուժել։
Պետրոս վարդապետը նշել է, որ արդեն 8 ամիս է՝ Լիբանանը փորձում է հաղթահարել տնտեսական ճգնաժամը, դրան ավելացել էր նաև կորոնավիրուսի համավարակը, ինչի հետևանքով հիվանդանոցներում տեղ չկա, հիմա էլ՝ պայթյունը։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում
Կարդացեք նաև

Այսօր Սումգայիթի ջարդերի զոհերի ոգեկոչման օրն է

Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է ադրբեջանական դիվերսիոն հարձակման մանրամասները

Արցախում չեն բացառում նոր սադրանքներ Ադրբեջանի կողմից

«Երբ օրը մթնում է, հաջորդ օրը չենք պլանավորում, որովհետև չգիտենք՝ առավոտյան մեզ ինչ է սպասվում»․ Արցախցի պատգամավոր

ԱՄՆ պետքարտուղարությունը արցախյան հակամարտության կողմերին երկխոսության կոչ է արել
